Դիլիջան՝ Ջուխտակ վանք

 

hdr

Ê

 

Վերջապե՛ս, իրականացա՛վ իմ վերջին մի քանի  ամիսների երազանքը: Դպրոցական ընկերներիս և ուսուցիչների հետ մեկնում ենք Դիլիջա՛ն:

Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս, տատիկ- պապաիկներս նույնպես, այնպես որ Հայրենիքս ճանաչելու ամենալավ տարբերակը՝ ճամփորդելն է:

Ճանապարհը սպասվում է անչափ հետաքրքիր, ուսուցողական և լի արկածներով:

Ճանապարհ կնկնենք վաղ առավոտյան, Կոտայքի մարզով Գեղարքունիկի մարզ և, ի վերջո, Տավուշ:

Հատկապես անհամբեր սպասում եմ մեր արշավի նպատակակետներից մեկի՝ Ջուխտակ վանքի այցը, որտեղ ես դեռ չեմ եղել: Ասում են, շատ առեղծվածային տեղ է: Գրում եմ և անհամբերությունից ուզում եմ տեղիցս թռչել:

 

Ջուխտակ վանք

Jukhtakwank_(11)

 

Վանքի անվանումը ժողովրդական է։ Այն ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։

Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով,  երկթեք տանի֊քով շինություն է։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝

 

<<1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության… խանին… ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։>>

2 thoughts on “Դիլիջան՝ Ջուխտակ վանք

Թողնել մեկնաբանություն