Թեստ 1

test

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարhի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստիւ:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,- հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,- գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,- պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք , տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ գտնվի այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,- ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

 

  1. Բնութագրի՛ր Եզոպոսին:

Եզոպոսը իմաստուն է և հնարամիտ:

  1. Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև

Ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

Բ. Լեզվով են կատարվում բոլոր կեղծիքները և բամբասանքները:

Գ. Լեզուն ամենակարևոր հատվածն է մարդու մարմնի մեջ:

Դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

 

  1. 1.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

Ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

Բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

Գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

Դ. Ինքը չէր կարող գնալ:

 

3.2 . Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Աշխարհի ամենավատ բանը

  1. Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

  1. 1. Լեզվի մասին առածներ գրի՛ր:

Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է:

  1. 2 . Քո կարծիքը գրի՛ր , համաձա՞յն ես Եզոպոսի հետ, որ լեզուն աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է: Դու ինքդ ի՞նչերը կհամարեիր աշխարհի ամենալավ և ամենավատ բաները:

Իմ կարծիքով ամենալավ բանը` դա մարդկանց բարի մտքերը և գործերն են, իսկ ամենավատը` չար մտքերը և վատ գործերը:

  1. Դեղինով նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
  2. Տեքստից կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

2-րդ մաս

 

  1. Տեքստի չորս բառերի մեջ տառ է բաց թողնված, գրի՛ր ճիշտ տառը՝ պահպանելով գույնը:

 

  1. Տրված նախադասության ենթական ներկի՛ր դեղին գույն, ստորագյալը՝ կանաչ:

Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

 

  1. Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

 

  1. Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

Ա. Հյուսել

Բ. Շարել

Գ. Կածան

Դ. Տավիղ

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

Ա. Ճաշ-պարզ

Բ. Թագավոր-ածանցավոր

Գ. Վիշտ-բարդ

Դ. Գիտություն-ածանցավոր

 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ նշված:

Ա. Բանալի-ածական

Բ. Հաղթեցիր-բայ

Գ. Լեզու-գոյական

Դ. Բամբասանքներ-գոյական

 

  1. Տեքստում ընդգծված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով: Այն կապույտ ներկի՛ր: